ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Թրամփը հուսով է՝ Մյուլերի հետաքննությունը արդար կլինի

Թրամփը հուսով է՝ Մյուլերի հետաքննությունը արդար կլինի
30.12.2017 | 11:32

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ նախագահական ընտրություններում ռուսների հնարավոր միջամտությունն ուսումնասիրող դատախազ Ռոբերտ Մյուլերի հետաքննությունը արդար կլինի: The New York Times-ին տված հարցազրույցում Թրամփն ասել է, թե այդ քննությունը ստվեր է գցում երկրի վարկանիշի վրա, կրկին պնդելով, որ մեղադրանքները անհիմն են և հորինված դեմոկրատական ճամբարի կողմից: Այս գործով հետաքննության ընթացքում Մյուլերի խումբը մեղադրանք է ներկայացրել նախագահ Թրամփի 4 թիմակիցների, այդ թվում՝ նրա ազգային անվտանգության գծով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինին:

Դիտվել է՝ 2977

Մեկնաբանություններ